Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ՀԱՄԱՍ-ը տոնում է 25-ամյակը

ՀԱՄԱՍ-ը տոնում է 25-ամյակը
08.12.2012 | 17:51

Գազայի հատվածում տասնյակ մարդիկ մասնակցում են հանրահավաքի, որը նվիրված է պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման 25-ամյակին։ Հավաքվածներին կդիմի խմբավորման քաղաքական առաջնորդ Հալեդ Մեշալը, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է եկել Գազա։
Սպասվում է, որ Մեշալը կներկայացնի Իսրայելի հետ ՀԱՄԱՍ-ի ապագա մարտավարությունը և մրցակից ՖԱԹԽ շարժման հետ հարաբերությունների մերձեցման ճանապարհները։

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ